Շամփրուկներ

Կարմրակատար շամփրուկ

Ճնճղուկանման անտառային և թփուտային ոչ մեծ չափերի այս ընտանիքի թռչունները տարածված են Եվրոպայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիրկայում: Մեծաքանակ այս ընտանիքում հաշվվում են 69 տեսակ որոնք միավորված են 9-12 ցեղում: Շամփրուկազգիները ամուր կառուցվածքով, մեծ գլխով, կեռ, պինդ կտուցով թռչուններ են: Կտուցի վերջում կան ատամիկներ որոնք նախատեսված են կերը մանրելու համար: Ոտքերը միջին երկարության են, մատերը կարճ են`խիստ կորացված մագիլներով: Պոչը մեծամասամբ երկար է և աստիճանաձև: Թռչունների գույնը շատ տարբեր է բայց հաճախ մոխրագույն, սպիտակ, շագանակագույն և սև երանգներով: Տեսակների մի մասի մոտ արուները ավելի վառ գույն ունեն քան էգերը:

Այս թռչունների բնակեցման ամենասիրելի տեղերը թպուտներն են, որոնք աճում են խոշոր ծառերի շրջակայքում: Սնվում են հիմնականում խոշոր միջատներով, այլ մանր թռչունների ձագերով: Նրանք կարող են խաղալ, երգել այլ թռչունների հետ և հանկարծակի փախցնում են նրանց ձագերին, որոնց միանգամից չեն ուտում, այլ բաժանում են մասերի: Շատ տեսակներ կուտակում են բաժանված մասերը այսպես կոչված պահեստներում և աստիճանաբար սնվում:
Բնադրում են առանձին զույգերով: Այն թպուտներում, որտեղ ապրում են, պատրաստում են զամբյուղանման բներ, որում դնում են 3-7 ձու: Էգը թխսակալում է 12-15 օր, և մոտավորպես այդքան էլ ձագերը մնում են բնում` մինչև կարողանում են թռչել:
Շամփրուկազգիների ընտանիքի մի քանի ներկայացուցիչների մասին ներկայացնում ենք ստորև

Մոխրագույն շամփրուկը (Lanius excubitor), շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն է։ Մոխրագույն շամփրուկը շամփրուկներից ամենախոշորն է։ Գլխի վերին մասը, մեջքը և պոչի ծածկող փետուրները բաց մոխրագույն են, կտուցի հիմքից դեպի աչքը և ականջը տարածող լայն շերտը, թևերը և պոչը` սև, պոչի եզրային փետուրները և որովայնը` սպիտակ, թևերի վրա կան սպիտակ փետուրներ։ Երիտասարդ առանձնյակների մարմնի վերին մասը մուգ մոխրագույն է, իսկ ստորին մասը` թույլ արտահայտված ալիքավոր նախշով։ Քաշը` 60-75 գ, թևի երկարությունը` 110-132 մմ։
Համարվելով չվող թռչուն շամփրուկը չվում է միայնակ: ՀՀ-ում ձմեռող թռչուն է։ Աշնանը վերադառնում է հոկտեմբեր-նոյեմբերին, գարնանը չվում է փետրվար-մարտ ամիսներին։ Ձմեռում է հանրապետության հարավում, մասնավորապես Արարատյան հարթավայրում, Արագածոտնի, Վայքի և Զանգեզուրի ցածրադիր շրջաններում։ Հաճախ կարելի է տեսնել էլեկտրալարերին կամ ճանապարհամերձ ծառերի ճյուղերին նստած։ Սնվում է բզեզներով և մանր կրծողներով։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Կանարյան կղզիներում, հյուսիսային Աֆրիկայում, Արաբիայում, Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում։
Սակավաքանակության պատռաճով այս տեսակը ենթակա է պահպանության:

Մոխրագույն շամփրուկ

Կարմրակատար շամփրուկը (Lanius senator), շամփրուկների ընտանիքին պատկա¬նող թռչուն է։ Կարմրակատար շամփրուկի գլուխը շագանակագույն է, թևերը, պոչը, ճակատը և աչքից դեպի ականջը ու ծոծրակը տարածվող շերտերը սև են, թևի վրա ունի սպիտակ շերտ, որն ավելի լավ է երևում թռիչքի ընթացքում, վերին կտուցի հիմքում ունի սպիտակ շերտ, որովայնը սպիտակ է` շիկավուն երանգով, պոչի եզրային փետուրները սպիտակ են, կտուցի ծայրը կեռ է և սուր։ Էգ թռչունի գարնանային գուներանգները մեղմ են, ձագերի փետրավորումը` ալիքավոր նախշերով։ Քաշը` 33-40 գ, թևի երկարությունը` 94-102 մմ։ Գարնանը վերադառնում է ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Տարածված է կիսանապատային գոտում, մասամբ` լեռնային տափաստաններում։ Բնադրում է թփերի և ծառերի վրա, բույնը սարքում է օշինդրից, բրդի կտորներից, տեղադրում գետնից 60-70 սմ բարձր։ Մայիսին դնում է 5-7 կանաչավուն կամ երկնագույն, մոխրամանուշակագույն պտերով ձվեր։ Սնվում է հիմնականում բզեզներով և այլ անողնաշարներով։ Օգտակար թռչուն է։ Տարածված է հարավային և միջին Եվրոպայում, հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Իրանում։

Սևաճակատ շամփրուկը (Lanius minor), շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն է։ Սևաճակատ շամփրուկի ճակատը և կտուցի հիմքից դեպի ծոծրակը տարածող բեզանման շերտերը սև են։ Գլխի վերին մասը, ծոծրակը և մեջքը` բաց մոխրագույն, թևերը` սև` լայնակի սպիտակ շերտով, որը թռիչքի ժամանակ ավելի լավ է երևում։ Պոչը սև է, եզրային փետուրները` սպիտակ, որովայնը սպիտակ է` վարդագույն երանգով։ Կտուցի ծայրը սուր է և կեռ, ինչպես գիշատիչ թռչուններինը։ Քաշը` 47-53 գ, թևի երկարությունը` 113-125 մմ։ ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլի վերջին-մայիսի սկզբին, աշնանը չվում է օգոստոս-սեպտեմբերին։ Չվում է առանձնյականե¬րով։ Գերադասում է բնակվել այգի-ներում, խուսափում է անտառներից, հաճույքով բնակվում է բաց տարածու-թյուններում, որտեղ կան դաշտապաշտպան ծառաշերտեր։ Լայն տարածված է կիսաանապատների և լեռնային տափաստանների գոտում: Բնադրում է մայիսից մինչև հուլիս, բույնը սարքում է օշինդրի ցողուններից և տեղադրում ծառերին` 2-10 մետրբարձրության վրա։ Դնում է 3-7 ձու` սպիտակ կամ թույլ կանաչավուն երանգով, մանուշակագույն պտերով։ Թխսակալում է էգը` 15-16 օր, ձագերը փետրավորված են լայնակի ալիքավոր շերտերով։ Սնվում է բզեզներով և այլ անողնաշարավոր կենդանիներով։ Երբեմն որսում է նաև մանր կրծողներ։ Տարածված է միջին և հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանում։

Սևաճակատ շամփրուկ

Leave a comment