Էկոհամակարգերի հիմնախնդիրները (նախագիծ2)

  1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞
  2. Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:
  3. Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
  4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին): 

1) Կենդանի օրգանիզմների ամեն մի համակեցություն ունի իր հատուկ բնակեցման միջավայրը, որի հետ կազմում է մի ամբողջություն: Այդ ամբողջությունը հայտնի է էկոհամակարգ անունով:

Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի իր որոշակի դերը և մյուս բուսատեսակների ու կենդանատեսակների, ինչպես և բնակատեղի հետ գտնվում է կայուն և օրինաչափ կապերի մեջ: Այս կապերի շնորհիվ է, որ պահպանվում է կենսոլորտի և ավելի փոքր էկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը, և պահպանվում է կյանքը մեր մոլորակի վրա:

Բնության մեջ կենսոլորտի բաղադրիչների միջև կապերն անհամար են: Ամբողջ կենսոլորտը իրենից ներկայացնում է այդպիսի կապերի մի չափազանց բարդ ցանց, որտեղ ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ կատարում է իր յուրահատուկ ֆունկցիան:

Գիտնականները կենդանի օրգանիզմները բաժանվում են 3 խոշոր խմբի` պրո­դուցենտ­ների, կոնսումենտների և ռեդուցենտների: Պրոդուցենտ­կոնսումենտ­ռեդուցենտ շղթայի միջոցով տեղի է ունենում նյութի ու էներգիայի կենսաբանական շրջապտույտը կենսոլորտում և մյուս բոլոր ավելի փոքր չափերի ու մակարդակների էկոհամակարգերում:

Էկոհամակարգի կարևորագույն հատկանիշներն են ինքնակարգավորումը և ինքնա­վերա­կանգնումը: Մարդու ներգործության հետևանքով էկոհամակարգի հավասարակշռությունը, հետևապես և ինքնավերականգնումը կարող է խախտվել:

Էկոհամակարգերի, ինչպես նաև երկրագնդի ամենախոշոր էկոհամակարգի` կենսոլորտի ինքնակարգավորումը և ինքնավերականգնումը տեղի է ունենում դրա բաղադրիչների միջև առկա փոխադարձ կապերի շնորհիվ: Եթե այդ բաղադրիչներից որևէ մեկը բացակայի, ապա էկոհամակարգը ամբողջովին կքայքայվի և կվերանա:

2. Երևանը գտնվում է Արարատյան գոգավորության եզրային հատվածում որտեղ տիրապետող լանդշավտը կիսաանապատայինն է: Հարկ է նշել, որ բնական լանդշաֆտը իր տեղը զիջել է անթրոպոգեն լանդշաֆտին:

Այստեղ կլիման չոր ցամաքային է, ջերմաստիչանի մեծ տատանումներով և տեղումների քիչ քանակով (230մմ), տարածված են կիսանապատային գորշ հողերի վրա չորասեր ֆրիգանոիդ բուսականություն: Կենդանական աշխարհում տիրապետող են սողուններն ու միջատները (կարիճներ, մորմեր): Երևանի միջով անցնում է Հրազդանը Գետառի հետ միասին` ստեղծելով ուրույն էկոհամակագ իր ջրաջերմային ռեժիմով և կենսացենոզով: Հրազդանը մեղմում է Երևանյան տապը: Կցանկանայի ավելի մանրամասը ներկայացնել Հրազդանի էկոհամակարգի վրա ազդող գործոնները:

Երևանցիների սիրելի հանգստավայրերից մեկի` Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը մտահոգող է: Դա պայմանավորված է ոչ միայն բնակչության հիմնական մասի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, էկոլոգիական խնդիրների անիրազեկությամբ, այլև` էկոլոգիական հիմնահարցերի, օրենսդրության պահանջների անտեսմամբ ու շրջանցմամբ, ինչպես նաև պետական կառույցների և համայնքային իշխանությունների կողմից համապատասխան հսկողության բացակայությամբ: Երևանյան հատվածում Հրազդան գետի աղտոտումը դրա կենդանական ու բուսական աշխարհի գոյությանը սպառնալուց բացի, սննդի համար ոչ պիտանի կամ մարդկանց առողջության համար վտանգավոր է դարձնում այդ գետում դեռ մնացած ձկները, որոնք որսում և օգտագործում են սիրողական ձկնորսությամբ զբաղվողները: Նույնը վերաբերում է նաև գյուղատնտեսական այն մթերքներին, որոնք աճեցվում են Հրազդանի ջրերով ոռոգվող տնամերձերում կամ առանձին հողատարածքներում:

3. Մարդկային անշրջահայաց, անփույթ գործունեության հետևանքով այս գետն աղտոտվում է մինչև Հրազդանի կիրճի երևանյան հատվածին հասնելը: Հրազդան գետից վերցրած ջրի նմուշների լաբորատոր վերլուծությամբ պարզվել է, որ նիտրիտի իոնը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) գերազանցել է մոտ 2,5 անգամ, իսկ պղնձի իոնը` 6 անգամ: Նույն վայրում, նիտրիտի և պղնձի իոնները ՍԹԿ-ն գերազանցել են համապատասխանաբար 3,5 և 12 անգամ:

Գետի աղտոտումը, սակայն, առավել սաստկանում է երևանյան հատվածում: ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների համաձայն, Հրազդան գետի վրա այսպես թե այնպես ազդեցություն ունեցող 24 գործարանները արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններ ունեն, որոնցից, սակայն, ընդամենը չորսն են գործում: Եթե մենք համեմատենք մինչև 90-ականների հետ, որոշ պարամետրեր բավականին նվազել են: Դա կապված է գործարանների` ոչ լրիվ ծավալով աշխատելու հետ, շատ գործարաններ նույնիսկ արտահոսքեր չունեն: Շատացել է կախված մասնիկների քանակը, որովհետև հաճախ անփութորեն ամեն ինչ լցնում են գետը:

Հրազդան են լցվում նաև Դավիթաշեն և Շահումյան թաղամասերի կոյուղաջրերը: Գետի հոսանքն ի վար, ավելի ներքև Հրազդանին է միանում Գետառը, որը Հրազդան է բերում Երևանի տարբեր մասերում իր մեջ թափված կոյուղաջրերն ու արդյունաբերական կեղտաջրերը: Արդյունաբերական ձեռնարկություններից և բնակելի թաղամասերից բացի, գետի մեջ իրենց կոյուղաջրերն են լցնում նաև Հրազդանի կիրճում և նրա ազդեցության գոտում տեղակայված տնտեսվարող սուբյեկտները:

Հրազդանը բացի քիմիական միացություններով թունավորելուց, մարդիկ գետը վարակում են նաև մանրէներով: Դա հիմնականում պայմանավորված է Դավիթաշեն թաղամասի և Հրազդանի կիրճի տարածքում գտնվող բազմաթիվ օբյեկտների կոյուղաջրերով, որոնք առանց մաքրվելու և անարգել լցվում են գետ: Ինչպես նշեցինք, գետ են լցվում նաև բնակելի թաղամասերի կոյուղաջրերը, իսկ այդ թաղամասերում կամ տներում կան հիվանդներ, որոնցից տարբեր հիվանդությունների հարուցիչները կոյուղաջրի միջոցով փոխանցվում են գետ: Դրանք մարդուն կարող են անցնել նաև Հրազդանի ջրով երևանյան հատվածում և հետո ոռոգված հողատարածքների բանջարեղենի անլվա կամ վատ լվացված վիճակում օգտագործելուց: Սանէպիդ ծառայության պատասխանատուները յուրաքանչյուր ամառ ահազանգում են Հրազդան գետի երևանյան հատվածում լողալու վտանգավորության մասին: Հասկանալի է, որ այս իրավիճակում կիրճի նշված հատվածը չի կարող լիարժեք հանգստի գոտի լինել, քանի որ գետում լողալը հակացուցված է: Առաջիկա ամռանը գետում լողալ ցանկացողները, ինչպես նաև երեխաների ծնողները սա պետք է նկատի ունենան:

Հրազդանի ջրերն երբևէ քիմիական մաքրման չեն ենթարկվել, կենսաբանական մաքրման ենթարկվել են ժամանակին, իսկ այժմ կատարվում է միայն մեխանիկական մաքրում, այն էլ` թերի:

Հասկանալի է, որ եղած մաքրման կայանները Հրազդան գետում քիմիական միացությունների վտանգավոր պարունակությունը չեն նվազեցնում: Նույնիսկ մասնակի և համեստ հետազոտությունների արդյունքների համաձայն, դրանցից որոշները սահմանային թույլատրելի խտությունները գերզանցում են մի քանի, իսկ պղինձը նույնիսկ 22 անգամ: Հողում պղնձի և նրա միացությունների մեծ քանակությունների առկայության պայմաններում խաթարվում է հողի կառուցվածքը, խախտվում ջրաթափանցելիությունը, վատանում են հողի ջրային և օդային ռեժիմները: Պղինձը, ինչպես նաև նրա միացություններն առանձնապես, թունավոր են հողի միկրոֆլորայի համար: Այդ նյութերով հողը մշակելու դեպքում հողում ընդհանուր միկրոօրգանիզմների քանակությունը նվազում է 21-72%-ով, ինչը հանգեցնում է հողի բերրիության անկման:

Leave a comment